Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բագրատյանը խոսեց ապօրինության, Այվազյանը` մեկումեջ զարթնող ընդդիմության մասին

Բագրատյանը խոսեց ապօրինության, Այվազյանը` մեկումեջ զարթնող ընդդիմության մասին
15.03.2016 | 15:34

«Ես կողմ կքվեարկեմ, որ մենք ստոպ չտանք էս ապօրինի բանին, որը կատարվում էր: Լավ կլիներ սա գրելու ժամանակ ինձ հրավիրեիք, որ էն ժամանակ ավելի գրագետ ձևակերպեինք: Եթե մենք գրում ենք` մի մեքենային ենք տալիս, տակը մի տողով պիտի գրենք՝ մեկ մեքենան ճանաչում ենք ապրանքային միավոր: Պիտի շտկեք, որ էս սխալը չլինի: Մեքենաների համար եթե ապրանքային միավորը գրված չէ, ուրեմն ես իրավունք ունեմ մեկն էլ բերեմ, երկուսն էլ, երեքն էլ»,- այսօր խորհրդարանում հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, երբ քննարկվում էր «Ավելացված արժեքի մասին» օրենքի նախագիծը, որով ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներկրման դեպքում ավելացված արժեքի հարկ չի գանձվելու: Մեկ տարվա ընթացքում մեկ անձը կարող է առանց ԱԱՀ-ի մեկ ավտոմեքենա բերել:

Ընդդիմադիր պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչպես պետք է վարվել այն գումարի հետ, որ մեկ տարի մարդկանցից որպես ավտոմեքենայի ԱԱՀ գանձվել է: Եվ անմիջապես առաջարկեց իր տարբերակը. «Եթե բյուջեն փող չունի, ձևակերպեք պետական պարտք և մարեք գոնե առաջիկա հինգ-տասը տարիներին»:
ՀՀԿ-ից Վարդան Այվազյանը հակադարձեց օրենքի վերաբերյալ քննադատություններին: «Մեկումեջ թող չզարթնեն ժամանակավոր ընդդիմություն աշխատող գործընկերները: Երբ որ ես նայում եմ քվեարկության արդյունքները, ժամանակին ոչ մասնակցել են, ոչ քվեարկել են, ոչ էլ մի հատ ծպտուն են հանել: Հիմա վդրուգ հիշեցին ու սկսեցին խոսել ժողովրդի մոտ: Իմ ձեռքում են գտնվում Մաքսային օրենսդրության մասին կարգավորումները և ներկայացված հարցադրումները, ես կներկայացնեմ` ինչ են խոսել: Թող գան մասնակցեն գործընթացներին, ոչ թե հիշեն, թե ժամանակավորապես ինչ են աշխատում»,- հայտարարեց Այվազյանը` հավելելով, որ ցանկացողներին կարող է «ներառել» այս նախագծում որպես համահեղինակ:
Քննադատություններին շարունակեց պատասխանել կառավարության ներկայացուցիչ Սուրեն Կարայանը` նկատելով, որ անցած մեկ տարվա գանձված ԱԱՀ-ն ապօրինի չի եղել: «ԵԱՏՄ անդամ երկրներից ֆիզիկական անձանց կողմից մարդատար ավտոմեքենաների ներկրման դեպքում ԱԱՀ է գանձվելու» դրույթը ի սկզբանե ուներ ժամանակավոր բնույթ, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ անդամակցելով ԵԱՏՄ-ին, որոշակի փոփոխություններ տեղի ունեցան ԱԱՀ-ի գանձման սխեմայում: Եթե մենք ի սկզբանե չհարկեինք ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներմուծումը, ապա մենք անհավասար պայման կստեղծեինք իրավաբանական անձանց, այս ոլորտում գործունեություն իրականացնողների համար»,- փաստեց պաշտոնյան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ